Ոսկու գինը պատմական ռեկորդ է գրանցել

Ոսկու գինը  պատմական ռեկորդ է գրանցել

Ոսկու հունիսյան գործարքների գնանշումները կազմել են 2270 դոլար՝ մեկ ունցիայի դիմաց (1 տրոյական ունցիան՝ 31,1 գրամ)։ Տարվա սկզբից թանկարժեք մետաղների գնանշումները աճել են 8,3 տոկոսով։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։ Շուկայի մասնակիցներն ակտիվորեն ոսկի են գնում՝ ակնկալելով Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների նվազում։

Բացի այդ, գների աճին նպաստում են, չինացի ներդրողների կողմից թանկարժեք մետաղների հանդեպ մեծ պահանջարկը, ինչպես նաև կենտրոնական բանկերի կողմից ոսկու գնումը, որոնք փորձում են դիվերսիֆիկացնել պահուստները՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ռիսկերը, ներքին ինֆլյացիան և, իհարկե, դոլարի արժեզրկումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում