Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ MediaHub
Նմանատիպ
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին մի պահ գրվեց, թե Ադրբեջանը նրան նշանակել է Ստեփանակերտի պարետ, օրերս վերադարձել է Հայաստան։ Մեր տեղեկություններով, սակայն, նրան Գորիսում ԱԱԾ-ն ձերբակալել է և բերման ենթարկել։
Տեղեկությունը աղբյուրը փորձել է ճշտել Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն ԱԱԾ-ից, «ավանդույթի համաձայն», խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։
Աղբյուրը փորձել է նաև Գալստյանի՝ Հայաստանում բնակվող հարազատներից էլ իմանալ՝ արդյոք տեղյա՞կ են, որ Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան։ Հարազատներից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին տեղեկությունը, ավելին՝ անակնկալի եկան հարցից, որ նման տեղեկություն կա, որից պարզ դարձավ, որ Գալստյանն այստեղ է, ու, հնարավոր է, այսօր նրա հետ որոշակի քննչական գործողություններ կատարվեն։
Թեմայի հետ կապված Aysor.am-ը զրուցել է Սարգիս Գալստյանի եղբորորդու՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ, որը նշել է, որ արդեն քանի ամիս է, ինչ նրանից տեղեկություն չունի։
«Ճիշտն ասած՝ 5 րոպե առաջ եմ իմացել այդ մասին՝ լրատվամիջոցներից։ Ոչ մի տեղեկություն չունեմ։ Մի քանի ամիս է՝ կապ չկա։ Ինքը Արցախում մնացել էր կնոջ հետ»,-ասել է Դավիթ Գալստյանը։
Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանը Արցախի բռնի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր ապրելու Ստեփանակերտում։
Ըստ տեղեկությունների՝ նա Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել էր Ստեփանակերտի պարետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում