Հրապարակվել է 2024թ․ աշխարհի ամենահարուստ 20 մարդկանց ցուցակը․ Forbes

Հրապարակվել է 2024թ․ աշխարհի ամենահարուստ 20 մարդկանց ցուցակը․ Forbes

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենահարուստների ցուցակը: Համաձայն հրապարակված ցուցակի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 2,48 տրիլիոն դոլար։ Նախորդ տարվա համեմատ՝ այս տարվա ցուցակում 141 հոգի ավելացել են։ Հատկանշական է, որ  Forbes -ի ցուցակում ընդգրկված 2781 ամենահարուստ մարդկանցից 9-ը հայեր են։  Վերջիններիս ընդհանուր կարողությունը գնահատվել է 24 մլրդ դոլար։

Հայաստանի միակ ներկայացուցիչը շարունակում է մնալ Ռուբեն Վարդանյանը, ով 2023թ․ սեպտեմբերին Հակարիի կամրջից առևանգվել ու որպես գերի՝ պահվում է Բաքվի բանտում։

Վարդանյանի կարողությունը գնահատվել է 1.1 մլրդ դոլար։

Ցուցակում ընդգրկվածների ընդհանուր կարողության ցուցանիշն աճել է 2 տրիլիոն դոլարով՝ կազմելով 14.2 տրիլիոն դոլար։ Այս ցուցանիշը 1.1 տրիլիոն դոլարով ավել է նախկին ռեկորդային՝ 2021 թվականի ցուցանիշից։

Առաջատար 20 միլիարդատերի ընդհանուր կարողությունն աճել է 700 մլրդ դոլարով։

Միայն ԱՄՆ-ից 813 միլիարդատեր է ընդգրկվել ցուցակում․ նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 5.7 տրիլիոն դոլար է։ Չինաստանը ներկայացված է 473 միլիարդատերով՝ 1.7 տրիլիոն դոլար ընդհանուր կարողությամբ։

Եվ այսպես, Forbes-ի միլիարդատերերի 2024 թվականի ցուցակը երկրորդ անգամ անընդմեջ գլխավորում է Louis Vuitton Moët Hennessy   հոլդինգի սեփականատեր Բեռնար Առնոն, որի կարողությունն աճել է 22 մլրդ դոլարով՝ կազմելով 222 մլրդ դոլար։

Երկրորդ հորիզոնականում Twitter (X) սոցիալական ցանցի և Tesla էլեկտրամոբիլների հիմնադիր Իլոն Մասկն է․ նրա կարողությունն աճել է 15 մլրդ

Երկրորդ և երրորդ տեղերի համար պայքարել են Մասկն ու Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը։ Ինչպես և անցած տարի, Մասկը գերազանցել է Բեզոսին՝ 1 մլրդ դոլարով ավել վաստակելով։

Եռյակը եզրափակող Ջեֆ Բեզոսի կարողությունն աճել է 80 մլրդ դոլարով և կազմել 194 մլրդ դոլար։

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը չորրորդ հորիզոնականում է։

Նրա կարողությունն աճել է ռեկորդային՝ 112.6 մլրդ դոլարով՝ հասնելով 177 մլրդ դոլարի։

Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը հինգերորդն է ցուցակում․ Էլիսոնի կարողությունն աճել է 34 միլիարդ դոլարով և կազմել 141 մլրդ դոլար։

Վեցերորդ տեղում հայտնի ներդրողՈւորեն Բաֆեթն է 133 մլրդ դոլար կարողությամբ։

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը յոթերորդն է․ նրա կարողությունն աճել է 24 մլրդ դոլարով և կազմել 128 մլրդ դոլար։

Ութերորդ հորիզոնականում Սթիվ Բալմերն է՝ 121 մլրդ դոլար կարողությամբ։

Իններորդ հորիզոնականում հնդիկ միլիրադատեր Մուկեշ Ամբանին է, ում կարողությունն աճել է 32.6 մլրդ դոլարով և կազմել 116 մլրդ դոլար։

Տասնյակը եզրափակում է Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը։ Նրա կարողությունն աճել է 33.3 մլրդ դոլարով՝ հասնելով 114 մլրդ դոլարի։

Առաջատար 10 միլիարդատերի ընդհանուր կարողությունն աճել է 420.6 մլրդ դոլարով։

2024թ․ 20 ամենահարուստ մարդկանց ցուցակում ընդամենը մեկն է կին՝ Ֆրանսուազա Բետանկուր-Մայերսը։ L’Ore’al  ընկերության փոխնախագահի կարողությունը էականորեն չի ավելացել՝ անցած տարվա համեմատ։ 99,5 մլրդ դոլար կարողությամբ Մայերսը ցուցակի 15-րդ հորիզոնականում է՝ փաստացի համարվելով Մոլորակի ամենահարուստ կինը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում