Էրդողանի կուսակցության շարքերում դժգոհությունների ալիք է բարձրանում

Էրդողանի կուսակցության շարքերում դժգոհությունների ալիք է բարձրանում

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Ուրֆայի փոխնահանգապետ, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ Աբդուլքադիր Յըլդըրըմը հայտարարել է կուսակցության կենտրոնական կառավարման խորհդրի անդամի իր պաշտոնից հրաժարական տալու մասին:

Նա նաև հայտնել է, որ չի պատրաստվում դուրս գալ ԱԶԿ-ից:

«Երկար տարիներ ի վեր ԱԶԿ-ի անդամ լինելով՝ սկսել եմ աշխատել որպես կենտրոնական խորհրդի անդամ: Ես հավատում եմ, որ անձնապես ներդրել եմ բոլոր ջանքերս որպեսզի ընտրական գործընթացքում ԱԶԿ-ն հասնի հաղթանակի և հաջողություն գրանցի:

Սակայն կազմակերպության ներսում ընտրությունների ներքին նախապատրաստումը պատշաճ կերպով չի իրականացվել, ինչպես նաև մինչև ընտրությունները թեկնածուի որոշում կայացնելուց հետո:

Ընտրական գործերը և ընտրությունների համակարգման կենտրոնը և նրա աշխատանքները չեն կառավարվել և ուղղորդվել մեր նախկին ծառայության ու աշխատանքային ըմբռնման համաձայն, չնայած այն բանին, որ այս ամենը բազմաթիվ անգամներ ասել ենք:

Չլուծված թերությունները պատճառ դարձան նման վատ արդյունքների»,-հավելել է նա:

ԱԶԿ-ական փոխնահանագապետը իր հրաժարականի նպատակը պարզաբանել է այսպես.

«Ընդունելով մարտի 31-ին ստացված ընտրություների արդյունքներում իմ պատասխանատվությունը, Ես ԱԶԿ-ի գործադիր և կառավարման խորհրդի անդամի իմ պաշտոնից հրաժարվում եմ, որպեսզի տեղ բացեմ այն իմ ընկերների համար, ովքեր մեր կուսակցությանը համապատասխան ձևով աշխատանքներ կարող են իրականացնել»:

Թուրքական ընդդիմադիր մամուլում տեղի ունեցածը որակվում է որպես ՏԻՄ ընտրություններից հետո ԱԶԿ-ում գրանցված առաջին խափանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում