Intel կորպորացիան շարունակում է աշխատել վնասով․ սխալ որոշումները ճակատագրական դեր են խաղացել

Intel կորպորացիան շարունակում է աշխատել վնասով․ սխալ որոշումները ճակատագրական դեր են խաղացել

Intel կորպորացիայի բաժնետոմսերը  Nasdaq  բորսայում նվազել են 4,82 տոկոսով։ Ապրիլի 2-ի դրությամբ դրանք նվազել են 1,3 տոկոսով։

Ինչպես փոխանցում է Reuters-ը, կորպորացիայի՝ վնասով աշխատելու պատճառը կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող Intel Foundry-ն է՝ ձուլման բաժանմունքը։

2023թ․ դրանք հասել են 7 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա 5,2 մլրդի  դիմաց: Բաժանմունքի հասույթը 2023թ․ նվազել է 31 տոկոսով՝ 18,9 մլրդ դոլարով։ Intel Foundry-իի օպերացիոն վնասի աճը կորպորացիայի համար զգալի հարված է, որը փորձում է վերականգնել առաջատարի դերը տեխնոլոգիայի բնագավառում։

2024թ․ Intel-ը միկրոսխեմաների արտադրությամբ կարող է ամենամեծ վնասը կրել։ Այդ մասին, աղբյուրի փոխանցմամբ, ասել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Փեթ Հելսինգերը՝ ներդրողների հետ հանդիպան ժամանակ։

Նրա խոսքով՝ առանց վնասի կորպորացիան կարող է սկսել աշխատել 2027 թվականից։

Հելսինգերի կարծիքով՝ վնասով աշխատելու պատճառը կայացված անհաջող որոշումներ են եղել՝ այդ թվում այն, որ մեկ տարի առաջ կորպորացիան հրաժարվել է նիդեռլանդական ընկերությունից ձեռք բերել ֆոտոլիտոգրաֆիայի համար համապատասխան սարքավորում։

Intel-ը պատրաստվում է 100 մլրդ դոլար ծախսել՝ ԱՄՆ չորս նահանգներում միկրոսխեմաների արտադրութամբ զբաղվող գործարաններ կառուցելու և  եղածները մեծացնելու վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում