Իսրայելը տարհանել է Բաքվում իր դեսպանատան աշխատակիցներին, վախենալով Իրանի ավիահարվածներից

Իսրայելը տարհանել է Բաքվում իր դեսպանատան աշխատակիցներին, վախենալով Իրանի ավիահարվածներից

Իսրայելը տարհանել Է Բաքվում և Աբու Դաբիում գտնվող իր դեսպանատների աշխատակիցներին՝ Իրանի կողմից հնարավոր ավիահարվածների սպառնալիքի հետ կապված։ Այս մասին հայտնում են իրանական աղբյուրները

Իրանի Իսլամանակ Հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված Sepah Pasdaran tg-ալիքը նշում է, որ Դամասկոսում Իսրայելի կողմից Իրանի հյուպատոսության վրա հարձակումը մշակվել է ոչ առանց Ադրբեջանի հետ համակարգման։

Հեռուստաալիքը ակնարկում է Իրանի կողմից Կովսականի (Զանգելանի) դեմ հնարավոր պատասխան հարվածի մասին՝ նշելով, որ այնտեղ են գտնվում իսրայելական գաղտնալսման և լրտեսման բազաները։

Հիշեցնենք, որ Իսրայելը հրթիռային հարված էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը: Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, այդ թվում՝ Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ:

Նշենք, որ հարձակումից հետո Իրանի խորհրդարանի անդամ Ջալալ Ռաշիդի Քուչին X սոցցանցի իր էջում սպառնալիք է հնչեցչել Ադրբեջանի հասցեին։

Պատգամավորն առաջարկել է «բաց և ուղիղ հարձակում իրականացնել տարածաշրջանային երկրներում գործող սիոնիստների դիվանագիտական կենտրոններից մեկի վրա, գերադասելի է Ադրբեջանում»:
Նման քայլը, պատգամավորի կարծիքով, կլինի Իսրայելի ռազմական հարձակման պատասխանը։ Ըստ նրա՝ «ձգձգումը, համբերությունը և վճռական պատասխան տալու հետաձգումը հավասարազոր Է Իրանի Մեծ անվան հեղինակությանը և պատվին ուժեղ հարված հասցնելուն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում