Թուրքիայի քաղաքացիները հունական կղզիներում հանգստանալու իրավունք են ստացել
Նմանատիպ
Թուրքիայի քաղաքացիներն այսուհետ 7-օրյա վիզա ձեռք բերելով` կարող են մեկնել հունական կղզիներ: Դրա համար նրանցից կպահանջվի վճարել 60 եվրո:
Հաղորդվում է, որ հունական կողմից անցակետրում կիրականացվի անձնագրային հսկողություն և մատնահետքերի գրանցում։
Նշվում է նաև, որ չնայած այն բանին, որ Հունաստանը ներառված է Եվրամիության ներսում ազատ գոտու՝ Շենգենյան գոտու մեջ, թուրքերը կարիք չունեն ձեռք բերելու այն, սակայն այս պարագայում նրանք իրավասու չեն լինի Հունաստանից մեկնել մեկ այլ Շենգենյան երկիր:
Հիշեցնենք, որ 2023-ի դեկտեմբերին էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպան ընթացքում հայտնել, որ հունական կղզիներում թուրք զբոսաշրջիկների համար կկիրառվի մեկ շաբաթյա վիզայի դիմում։
Նշենք նաև, որ Հունաստանի կողմից այս հարցի շուրջ իրականացվող աշխատաքները հավանության էին արժանացել նաև ԵՄ հանձնաժողովի կողմից։
Վիզայի այս տեսակը կարող են ձեռք բերել սահմանային անցակետերի մոտ:
Այսպիսով նմանատիպ վիզա ձեռք բերելով՝ թուրք զբոսաշրջիկները կարող են այցելել հունական Քիոս, Լեսբոս,Հռոդոս, Սամոս, Կոս, Կաստելորիզո,Պատմոս, Լերոս,Կալիմնոս և Սիմի կղզիներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում