Հայաստանի ներկայացուցիչները՝ աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների շարքում
Նմանատիպ
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա վարկանիշային դասակարգման աղյուսակը։
Առաջատարի դիրքը պահպանել է աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, նրան հաջորդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան։ Չորրորդ տեղում է Ուզբեկստանից Նոդիրբեկ Աբդուսատորովը, աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիժենը 5-րդ տեղում է։
ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 22-րդն է:
100 ուժեղագույն շախմատիստների շարքում են նաև Հայաստանի ներկայացուցիչները. Հայկ Մարտիրոսյանը 2678 վարկանիշով 54-րդն է, Գաբրիել Սարգսյանը (2671) 63-րդն է, իսկ Սամվել Տեր-Սահակյանը (2644) 93-րդն է։
Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը (2397) 51-րդն է, Աննա Սարգսյանը (2377)՝ 73-րդը, Լիլիթ Մկրտչյանը (2366)՝ 82-րդը, Մարիամ Մկրտչյանը (2354)՝ 95-րդը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում