Չինաստանում մշակել են շաքարային դիաբետի դեպքում օգտագործվող «Օզեմպիկ»-ի այլընտրանքը

Չինաստանում մշակել են շաքարային դիաբետի դեպքում օգտագործվող «Օզեմպիկ»-ի այլընտրանքը

Չինական Hangzhou Jiuyuan Gene   Enginering-ը մշակել է շաքարային դիաբետի ժամանակ օգտագործվող «Օզեմպիկ» դեղի նմանօրինակը և հայտ ներկայացրել՝ հավանություն ստանալու համար։ Ինչպես հաղորդում է Forbes-ը՝ հղում անելով Ընկերությանը, նոր դեղամիջոցի բաղադրությունը շատ նման է «Օզեմպիկ»-ին, բայց նույնական չէ։ Միևնույն ժամանակ, նմանօրինակը մինչև 2026թ․ չի կարող առևտրայնացվել։ Դեղամիջոցը, որը արտադրողն անվանել է «Jiyoutai», նախատեսված է երկրորդ տիպի դիաբետ ունեցողների արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու նպատակով։

Եթե դեղամիջոցը Չինաստանում հավանության արժանանա, այն կդառնա Չինաստանում Սեմագլուտիդի առաջին նմանօրինակը, ոչրը մշակվել է տեղական մակարդակով։

«Ընկերությունը 2023թ․ Չինաստանում ավարտել է փորձարկումները՝ «Սեմագլուտիդի» ներարկումները համեմատելով «Օզեմպիկ»-ի հետ․ փորձարկումն արվել է 476 պացիենտի հետ»,-նշում է աղբյուրը՝ վկայակոչելով կլինիկական հետազոտությունների ռեեստրի տվյալները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում