Հուսով ենք, որ Ֆրանսիան կանգնած չէ «Կրոկուս Սիթի Հոլ» ահաբեկչության հետևում․ Շոյգուն՝ Լեկորնյուին

Հուսով ենք, որ Ֆրանսիան կանգնած չէ «Կրոկուս Սիթի Հոլ» ահաբեկչության հետևում․ Շոյգուն՝ Լեկորնյուին

Պաշտոնական Փարիզի հրատապ խնդրանքով կայացել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստիան Լեկորնյուի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

ՌԴ պաշտպանական գերատոսչության փոխանցմամբ՝ Լեկորնյուն ցավակցություն է հայտնել «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, բայց միևնույն ժամանակ փորձել է համոզել, որ Ուկրաինան և Արևմուտքի երկրները կապ չունեն տեղի ունեցած ահաբեկչության հետ:

Սակայն ի պատասխան Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի պնդումների, Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ տեղեկություններ կան ահաբեկչության կազմակերպման գործում Ուկրաինական հետքի մասին:

«Կիևի ռեժիմը ոչինչ չի անում առանց Արևմտյան կուրատորների հավանության։ Հույս ենք հայտնում, որ այս ահաբեկչության հետևում կանգնած չեն ֆրանսիական հատուկ ծառայությունները», -ասել Է Շոյգուն։

Ինչ վերաբերում Է Ելիսեյան պալատի այն հայտարարություններին, որ Ֆրանսիան զորախումբ կուղարկի Ուկրաինա ֆրանսիական, Սերգեյ Շոյգուն նշել է, որ դա խնդիրներ կստեղծի հենց Ֆրանսիայի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում