Թայվանում տեղի ունեցած երկրաշարժը զգալի վնաս է հասցրել կիսահաղորդիչների համաշխարհային արտադրությանը
Նմանատիպ
Թայվանում երեկ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը զգալիորեն ազդել է կիսահաղորդիչների համաշխարհային արտադրության վրա։ Մասնավորապես՝ 1/5 մասով կրճատվել են արտադրվող հզորությունները, 1/10-ի չափով էլ՝ արտահանումը։ Վնասի չափը գնահատվել է 60 մլն դոլար։ Այդ մասին հաղորդում է EADaily-ն։
Երկրաշարժի պատճառով կիսահաղորդիչների համաշխարհային առաջատարներից համարվող թայվանական TSMC ընկերությունը կղզուց տարհանել է գործարանի անձնակազմին։ Միկրոչիպերի արտադրության ծավալով Թայվանն աշխարհում երկրորդ պետությունն է։ 2023թ․ կղզին դրանց արտադրության մեջ ներդրել է 166,6 մլրդ դոլար, ինչը կազմում է համաշխարհային արտահանման 16 տոկոսը։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի առավոտյան կղզում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժից տուժել է ավելի քան 700 մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում