Իջևանում ականի պայթյունից զինվոր է վիրավորվել
05/04/2024 11:41
Նմանատիպ
Երեկ՝ ապրիլի 4-ին, Իջևանի մարտական դիրքերից մեկում զինծառայողը վնասվածքներ է ստացել ականի պայթյունից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` զինծառայողը Իջևանի ԲԿ-ում վիրահատվել է և տեղափոխվել «Մուրացան» հոսպիտալ։
Նրա ոտքերն ամպուտացրել են։
ՀՀ ՊՆ-ի կողմից դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում