Brent տեսակի նավթի մեկ բարելը հատել է 90 դոլարի սահմանը
Նմանատիպ
Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքն անցել է 90 դոլարի սահմանը։ Նման ցուցանիշ չի եղել 2023թ․ հոկտեմբերից առայսօր։ Ինչպես գրում է Bloomberg-ը, այս տեսակի նավթի արժեքի թռիչքային աճը սկսվել է ապրիլի 2-ից, երբ մեկ բարելի գինը միանգամից բարձրացավ 1,7 տոկոսով։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի ֆյուչերսային արժեքը հունիսին հասել է 90,21 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Reuters -ը ապրիլի 3-ին գրել էր, որ Brent տեսակի նավթի ֆյուչերսային արժեքը մոտենում է 90 դոլարին։ Աղբյուրը դա պայմանավորել էր ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական գրոհով և Իրանի՝ Սիրիայում գտնվող հյուպատոսության վրա Իսրայելի հասցրած հրթիռային հարվածով։
Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրների վրա, գրում է, որ նավթ արտահանող երկրները պայմանավորվել են օրական 2 մլն բարելով կրճատել նավթի արդյունահանումը՝ մինչև հունիսի վերջը, ինչը ևս հանգեցրել է գնի բարձրացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում