DDF24. Ամերիաբանկը շարունակում է թվային փոխակերպման իր ճանապարհը

DDF24. Ամերիաբանկը շարունակում է թվային փոխակերպման իր ճանապարհը

 Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը Երևանում այս տարի կայացավ «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։

Ֆորումի նպատակն էր ներկայացնել թվային փոխակերպման վերջին միտումները ֆինանսական և այլ ոլորտներում, առաջատար մասնագետների ելույթների և պանելային քննարկումների միջոցով ուսումնասիրել թվային ապագան ֆինթեքում և տնտեսության մեջ: Ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար ընկերություն Ամերիաբանկն արդեն երկրորդ տարին ֆորումի կողքին է, այս տարի որպես ֆինթեք գործընկեր:

Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգն էր։ Խոսնակների շարքում էին նաև Deloitte-ի  ռիսկերի և ֆինանսական գծով խորհրդատու Ռասմուս Նիելսենը, Visa-ի CEMEA-ի ավագ տնտեսագետ Մոհամեդ Բարդաստանին, Just Better, People Growth Organization-ի գործադիր տնօրեն Դիրք Օլմայերը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը, Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը, Ֆինանսական տեխնոլոգիաների գլոբալ ինստիտուտի խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը և այլք:

Ֆորումի ֆինթեք գործընկեր Ամերիաբանկը դեռ տարիներ առաջ է սկսել թվային փոխակերպման իր ճանապարհը` կանխատեսելով, որ բիզնեսի թվային փոխակերպումը կենսական նշանակություն է ունենալու տնտեսական աճը խթանելու և համաշխարհային շուկայում մրցունակ մնալու համար։

Միջոցառման կազամակերպիչը SPRING PR ընկերությունն է։ Մանրամասները` տեսանյութում։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն  բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում