Էրդողանը պարտվում է. Վանում կպաշտոնավարի ընդդիմադիր քաղաքապետ
Նմանատիպ
Թուրքիայում մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո ցույցերի մեծ ալիք էր բարձրացել, որն ուղեկցվել էր փողոցներում բազմաթիվ անկարգություններով:
Ապրիլի 3-ին Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը, տեղիք տալով բազմահազար մարդկանց բողոքին, որոշում է կայացրել բողոքարկել Թուրքիայի արդարադատության նախարարության կայացրած որոշումը, ինչի արդյունքում թույլատրվել է ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուին զբաղեցնել Վանի քաղաքապետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ ձայների 55 տոկոսով Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Վանի քաղաքապետ ընտրված ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության թեկնածու Աբդուլլայ Զեյդանին թույլ չէր տրվել ստանձնել իր պաշտոնը:
Թուրքական մամուլը նշում էր, որ նրանից ետ էր վերցվել ընտրվելու իրավունքը «Արգելված իրավունքների ետ առնման» հիմունքներով, իսկ քաղաքապետի պաշտոնի մանդատը հանձնվել էր ձայների 27 տոկոսը հավաքած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Աբդուլահաթ Արվասին:
Այդ պատճառով ընդդիմադիր գործիչ Զեյդանը ժողովրդին կոչ էր արել դուրս գալ փողոց և իրենց բողոքն արտահայտել իշխանությունների արած այդ քայլի դեմ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում