Samsung Electronics-ի եկամուտը տարվա առաջին եռամսյակում 10 անգամ աճել է
Նմանատիպ
Հյուսիսկորեական Samsung Electronics ընկերության վաճառքը երեք ամսում՝ հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում, կազմել է 71 տրիլիոն կորեական վոն (52,8 մլրդ դոլար), ինչը 11,4 տոկոսով ավել է, քան անցած տարվա առաջին եռամյսակում էր։
Ինչպես հաղորդում է CNN-ը, Ընկերության գործառնական եկամուտը հասել է 4,9 մլրդ դոլարի, ինչը 10 անգամ գերազանցում է անցած տարի նույն ժամանակահատվածում ունեցած ցուցանիշը։
Փորձագետները արձանագրված աննախադեպ աճը պայմանավորում են չիպերի արտադրության ոլորտում Samsung-ի դիրքերի բարելավմամբ։ Այս ուղղությամբ արտադրությունն Ընկերությունը բավականին ակտիվացրել է և համարվում է համաշխարհային առաջատար՝ չիպերի արտադրության ոլորտում։
«Մենք լիահույս ենք, որ արհեստական ինտելեկտի համար չիպերի պահանջարկը կավելացնի Ընկերության հասույթը 2024-25թթ․»,-աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Ընկերության ներկայացուցիչը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում