Samsung Electronics-ի եկամուտը տարվա առաջին եռամսյակում 10 անգամ աճել է

Samsung Electronics-ի եկամուտը տարվա առաջին եռամսյակում 10 անգամ աճել է

Հյուսիսկորեական Samsung Electronics ընկերության վաճառքը երեք ամսում՝ հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում, կազմել է  71 տրիլիոն կորեական վոն (52,8 մլրդ դոլար), ինչը 11,4 տոկոսով ավել է, քան անցած տարվա առաջին եռամյսակում էր։

Ինչպես հաղորդում է CNN-ը, Ընկերության գործառնական եկամուտը հասել է 4,9 մլրդ դոլարի, ինչը 10 անգամ գերազանցում է անցած տարի նույն ժամանակահատվածում ունեցած ցուցանիշը։

Փորձագետները արձանագրված աննախադեպ աճը պայմանավորում են չիպերի արտադրության ոլորտում Samsung-ի դիրքերի բարելավմամբ։ Այս ուղղությամբ արտադրությունն Ընկերությունը բավականին ակտիվացրել է և համարվում է համաշխարհային առաջատար՝ չիպերի արտադրության ոլորտում։

«Մենք լիահույս ենք, որ արհեստական ինտելեկտի համար չիպերի պահանջարկը  կավելացնի Ընկերության հասույթը 2024-25թթ․»,-աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Ընկերության ներկայացուցիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում