Թուրքիայում հայերն ընտրվել են ավագանու անդամներ
05/04/2024 22:49
Նմանատիպ
Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ավագանու անդամներ են ընտրվել նաև Թուրքիայում բնակվող հայերը:
Ստամբուլի Շիշլի թաղամասի ՏԻՄ ընտրույթուններում հաջողություն գրանցած, Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցութայն անդամ, ազգությամբ հայ, Պոլսո հայ համայնքի անդամ Թալին Էրգյունեշը դարձել է Շիշլիի ավագանու անդամ:
Դիարբեքիրի հայ համայնքի անդամ, ԺՀԿ-ական Մարգրիտ Դիքմենն էլ դարձել է Բաքըրքյոյի, իսկ Արետ Իբրահիմ Թուրքայը, ով ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության անդամ է, Դիարբեքիրի Սուր շրջանի ավագանու անդամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում