ԵՄ-ն ավելացրել է ռուսական գազի ներմուծումը
Նմանատիպ
ԵՄ-ն, սկսած 2022 թվականից, ձգտում է նվազեցնել իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից ու պատժամիջոցներ է մտցրել էներգետիկ ոլորտի նկատմամբ։ Այդուհանդերձ, բնական գազի հարցում Եվրոպական միությունը, առաջվա պես, շարունակում է կախվածություն ունենալ ՌԴ-ից։ Այդ մասին գրում է Reuters-ը։
Խողովակաշարերով գազի մատակարարումը ԵՄ-ն փոխարինել է ՌԴ-ից ստացվող սեղմված բնական գազով։
Աղբյուրի վերլուծությունը ցույց է տալիս, որ ռուսական գազի ավելի քան 1/10 մասը, որ նախկինում ԵՄ էր մտնում խողովակաշարերով, ուղղակի փոխարինվել է սեղմված բնական հեղուկ գազով։
«ԵՄ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ռուսական սեղմված բնական գազի մասնաբաժինը ԵՄ-ում սպառվող գազի ընդհանուր բաժնում հասել է 15 տոկոսի։ Միևնույն ժամանակ, «Գազպրոմից» խողովակաշարով ներմուծվող գազի ծավալը 37 տոկոսից նվազել ու հասել է 8,7 տոկոսի»,-նկատում է լրատվամիջոցը։
Kpler վերլուծական կենտրոնի տվյալներով՝ միայն 2023թ․ ընթացքում Ռուսաստանը ԵՄ նավահանգիստներ է ուղարկել ավելի քան 15,6 մլն տոննա ռուսական սեղմված հեղուկ գազ։ Դա ավելին է, քան 2022թ․ և 37 տոկոսով ավել՝ 2021թ․ համեմատ։
Ուշագրավ է այն, որ սեղմված բնական գազի մատակարարումները չեն խախտում ԵՄ օրենսդրությունը, քանի որ այդ հատվածը պատժամիջոցների տակ չէ։ Եվրոպական հանձնաժողովը ընդամենը կոչ է արել «ինքնակամ հրաժարվել» առհասարակ ցանկացած տեսակի ռուսական վառելիքից մինչև 2027թ․։
Բայց և այնպես, անցումը խողովակաշարով մատակարարումից՝ սեղմված հեղուկ բնական գազին, նշանակալի էկոլոգիական ծախսեր է առաջացնում, ինչպես նաև զգալի կորուստներ բերում իր հետ։ Դա, ըստ Reuters-ի, հակասում է ԵՄ-ի՝ մինչև 2050թ․ ջերմոցային գազերի արտահանման ծավալը զրոյականի հասցնելու նպատակին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում