Google -ը կգործարկի նոր ցանց, որը թույլ կտա գտնել կորցրած իրերը՝ առանց համացանցի
Նմանատիպ
Google ընկերությունը պատրաստվում է առաջիկա օրերին գործարկել Find My Device ցանցը, որի օգնությամբ հնարավոր կլինի փնտրել ու գտնել կորցրած սմարթֆոնները՝ նաև այն պարագայում, երբ դրանք միացված չեն համացանցին։ Սպասվող նորամուծության մասին հաղորդում է Techradar-ը։
Այդ ծառայությունը նման է Apple-ի այն ֆունցիային, որը iPhone-ի կապի միջոցով թույլ է տալիս հստակ որոշել կորցրած կամ գողացված սմարթֆոնի գտնվելու վայրը։
Ծառայությունը կօգնի գտնել նաև անլար ականջակալները, այն սարքերը, որոնք ունեն Fast Pair աջակցություն, բայց միացված չեն որևէ սարքի։
Վերջերս Google-ը բետա փորձարկողներին հայտնել էր, որ ցանցը կգործարկվի «երեք օրից»՝ ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով ապրիլի 8-ը, այսինքն՝ ուղիղ մեկ տարի անց այն օրից, երբ առաջին անգամ խոսվեց այդ մասին։
Ուշացումը, ըստ ամենայնի, պայմանավորված է նրանով, որ Google-ը և Apple-ը համատեղ մշակում են ստանդարտ, որը կբացառի այլ մարդկանց տեղաշարժին հետևելը՝ ինչպես եղավ Apple-ի կողմից 2021 թվականին թողարկված AirTag-ի դեպքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում