Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում նոր պայմանագրեր են ստորագրել
Նմանատիպ
Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Հալուք Գյորգյունը Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այցի ընթացքում հանդիպումներ են եղել ռազմարդյունաբերական մի շարք ադրբեջանական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում ստորագրվել են համագործակցության պայմանագրեր։
Այս համատեքստում թուրքական պատվիրակության կազմում գտնվող «MKE»-ի գլխավոր տնօրեն Իլհամի Քելեշը և «Repkon Group»-ի նախագահ Իբրահիմ Քյուլեքչին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանի ռազմական արդյունաբերության մի շարք ընկերությունների հետ, որոնց անունները չեն հրապարակվում։
Թուրքական կողմն Ադրբեջանի ղեկավարությանն ու ադրբեջանական ընկերություններին ներակայացրել է սեփական արտադրության մի շարք համակարգեր, քննարկվել են համագործակցության հնարավորությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում