Թուրքիայում ազգայնականները և Էրդողանի կուսակիցները կրակել են միմյանց վրա
Նմանատիպ
Թուրքիայում մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում:
Թուրքիայի հյուսիսային հատվածում գտնվող Չորում նահանգի Ուղուրդաղի շրջանային ղեկավարության շենքի առջև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու «Ազգայնական շարժում» կուսակցության անդամների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են նաև կրակոցներով:
Ուղուրդաղի շրջանում ՏԻՄ ընտրությունների արդյունքերով՝ ԱԶԿ-ի թեկնածուն 13 ձայնի առավելությամբ հաղթել է ԱՇԿ-ի թեկնածուին, մինչդեռ 92 ձայն էլ համարվել է անվավեր:
Արդյունքները բողոքարկելու նպատակով ԱՇԿ-ի տարածքային գրասենյակը դիմել էր Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողով, բայց մերժում է ստացել։
Սա էլ հանդիսացել էր կրքերի թեժացման և հանգեցրել երկու կուսակցության անդամների միջև բախման:
Ոստիկանության միջամտությունից հետո է միայն հաջողվել վերջ տալ անկարգություններին: Դեպքի առթիվ սկսվել է հետաքննություն, հայտնաբերվել են դատարկ պարկուճներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում