Հունաստանը ռազմական ուղղաթիռներ է գնում Թուրքիային հարվածելու համար․ թուրքական մամուլ
07/04/2024 22:35
Նմանատիպ
Թուրքական լրատվամիջոցներով շրջանառվում են լուրեր, որոնց համաձայն՝ Հունաստանը ԱՄՆ-ից ռազմական ուղղաթիռներ է գնում՝ Թուրքիային հարվածելու նպատակով։
Նշվում է, որ ամերիկյան գրոհային ուղղաթիռների գնման համար Հունաստանը հատկացրել է 1.95 մլրդ դոլար: Ընդգծվում է նաև, որ մինչև ապրիլի 7-ը կողմերի միջև ստորագրվելու են 35 միավոր ռազմական ուղղաթիռների վաճառքի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Այնուհետև ԱՄՆ կառավարության կողմից տրվելու է անհրաժեշտ քայլերի մեկնարկը, որը պիտի ապահովի Հունաստանի համար նախատեսված «UH-60 Black Hawk» ուղղաթիռների արտադրությունը։
Այդ ուղղաթիռները փոխարինելու են Հունաստանի ռազմաօդային ուժերում առկա 53 միավոր ավելի հին «UH-1 Huey» ուղղաթիռներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում