Այսօր Արևի ամբողջական խավարում կլինի

Այսօր Արևի ամբողջական խավարում կլինի

Այսօր՝ ապրիլի 8-ին, կդիտվի Արևի՝ 2024 թվականի առաջին խավարումը։ Լուսինը մի քանի րոպեով կփակի Արևի սկավառակը։

Արևի խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 20։39-ին։

Ըստ NASA-ի տվյալների՝ ամբողջական խավարման ընդհանուր փուլը, երբ երկինքը լիովին կմթնի, կտևի  268 վայրկյան, ստվերի լայնությունը կկազմի 199 կմ։ Այն կարելի է դիտել  Մեքսիկայում,  ԱՄՆ-ում և Կանադայում։ Խավարումը տեսանելի կլինի նաև Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ամերիկայի որոշ մասերում: Արեգակի այս խավարումը չի դիտվի Հայաստանի տարածքում։

Աստղաբանները գտնում են, որ տիեզերական երևույթները կարող են զգալիորեն ազդել մարդկանց կյանքի վրա։ Արևի ամբողջական խավարումը դիտել ցանկացողները պետք է կրեն պաշտպանիչ շերտով հատուկ ակնոցներ։

Արևի խավարումն անհանգստություն է պատճառում կենդանիներին ու թռչուններին։ Որպես կանոն, նրանք Արեգակի ամբողջական խավարման փուլի սկիզբն ընկալում են որպես գիշերվա սկիզբ․ թռչունները կտրուկ դադարում են երգել և սկսում են վերադառնալ իրենց բները, իսկ չղջիկներն ավելի ակտիվ են դառնում: Կենդանիներն զգում են անհանգստություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում