Օկուպացված Ստեփանակերտում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա
08/04/2024 10:48
Նմանատիպ
Կարմիր խաչի գրասենյակը Ստեփանակերտից տեղափոխվել է Բարդա։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Ամատունու փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղից շուրջ 84 հազար հարկադիր վերաբնակներ արդեն գրանցված են Հայաստանի տարբեր հասցեներում, 82 հազարը ստացել են փախստականի ժամանակավոր պաշտպանության վկայական, իսկ ավելի քան 1600 մարդ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ Արցախում մնացած փոքրաթիվ հայերը գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում