Կանխատեսումների համաձայն՝ դեկտեմբերին արժեթղթերի հետգնումների ընդհանուր արժեքը կհասնի 1,2 տրիլիոնի

Կանխատեսումների համաձայն՝ դեկտեմբերին արժեթղթերի հետգնումների ընդհանուր արժեքը կհասնի 1,2 տրիլիոնի

Բորսաներում շրջանառվող արժեթղթերի թիվը վերջին 25 տարում ամբողջ աշխարհում արագ տեմպերով կրճատվում է։ Տեղաբաշխման կրճատումը Financial Times-ը,  կապում է տնտեսական ու քաղաքական անորոշ վիճակի հետ։

Այս պարագայում ընկերությունները շարունակում են հետ գնել իրենց արժեթղթերի մեծ մասը։

Բորսաներում վաճառքի դրված արժեթղթերի ծավալն այս տարվա ընթացքում արդեն նվազել է  120 մլրդ դոլարով ՝ այն դեպքում, երբ ամբողջ 2023թ․ նվազել է ընդամենը 40 մլրդ դոլարով՝ ըստ JPMorgan-ի տվյալների։

Կանխատեսվում է, որ դեկտեմբերին հետգնումների ընդհանուր արժեքը կհասնի 1,2 տրիլիոնի։

Ավելի վաղ կանխատեսվում էր, որ այս տարի առաջարկվող բաժնետոմսերի ծավալը կաճի, քանի որ ներդրողներն ավելի վստահ էին, որ ԱՄՆ-ին կհաջողվի խուսափել տնտեսական յուրացումներից։ Բայց մարդիկ շարունակում են պահպանել զգուշավորությունը, քանի որ հասկանում են՝ հնարավոր է՝ վատթարագույնը չի մնացել անցյալում։

Անցած նոյեմբերին JPMorgan-ի վերլուծաբանները կանխատեսել էին, որ հետգնման ծավալը կնվազի, իսկ  բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումը կաճի, ինչի հաշվին էլ 2024-ին բաժնետոմսերի ծավալը կաճի 360 մլրդ դոլարով։

Wilshire մատակարարի տվյալներով՝ 2000 թվականից սկսած՝ ԱՄՆ ֆոնդային բորսայում ներառված ընկերությունները նվազել են ավելի քան 7000-ով։ Նման միտում նկատվում է նաև Եվրոպայում ու Մեծ Բրիտանիայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում