ԱԺ երեք պատգամավորներ 120 ԱՄՆ դոլար օգնություն ստանալու դիմում են գրել
13/07/2012 10:52
Նմանատիպ
Պարզվում է’ հայրենի ԱԺ-ն դեռ պահպանում է սովետական բարի ավանդույթները եւ Երեւան տեղափոխված այն պատգամավորներին, ովքեր Երեւանից չեն եւ չունեն ապրելու հնարավորություն, ապահովում է վարձով բնակարանով՝ ամսական 120 ԱՄՆ դոլարի սահմաններում:
«Հրապարակ» օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան՝ շա՞տ են այդպիսիք հայոց պառլամենտում, խորհրդարանից ասացին’ երեք հոգուց են մինչ այժմ դիմում ստացել. Էդմոն Մարուքյան, Իշխան Խաչատրյան, Խաչիկ Հարությունյան: Վերջիններս, տրամադրված հնարավորության սահմաններում, կարողացել են ոչ թե կենտրոնում, այլ Լենինգրադյան փողոցի կողմերում բնակարան վարձել ու պատգամավոր աշխատել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում