Պատերազմը բացահայտեց, որ Իրանն է կանգնած Իսրայելի վրա հարձակման թիկունքում․ Նեթանյահու

Պատերազմը բացահայտեց, որ Իրանն է կանգնած Իսրայելի վրա հարձակման թիկունքում․ Նեթանյահու

Մենք հաղթանակից մեկ քայլ հեռու ենք․ այս պատերազմն աշխարհին բացահայտեց, որ հենց Իրանն է կանգնած Իսրայելի վրա հարձակման հետևում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Մենք վճռական ենք հաղթել՝ վերադարձնել բոլոր առևանգվածներին, ավարտին հասցնել ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը Գազայի հատվածում, ներառյալ Ռաֆահը, և ապահովել, որ Գազայի հատվածն այլևս վտանգ չներկայացնի Իսրայելի համար», – ասել է նա։

Նեթանյահուի խոսքով ՝ «այս պատերազմն աշխարհին բացահայտեց, որ հենց Իրանն է կանգնած Իսրայելի վրա հարձակման հետևում»:

«Դրանք բազմաթիվ հարձակումներ են, հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելը բազմաթիվ ճակատներում հարձակումների է ենթարկվել Իրանի արբանյակների կողմից», – ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում