«Ուռա»-ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա
08/04/2024 13:20
Նմանատիպ
ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։
ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ, նոր կանոնադրության մեջ նախատեսվում է «Ուռա»-ն փոխարինել «Կեցցե»-ով այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։
Միևնույն ժամանակ, օրինագծով չի նախատեսվում փոխել «ճիշտ այդպես» և «ոչ մի կերպ» բառերը վերադասին զինծառայողի կողմից տրվող հաստատական կամ բացասական պատասխանների դեպքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում