Աշխարհի վերջը կարող է գալ, եթե արհեստական ինտելեկտը դուրս գա վերահսկողությունից․ Իլոն Մասկ
Նմանատիպ
«Մեր քաղաքակրթությունը կարող է գոյատևել միլիոնավոր տարիներ, եթե դառնա «միջմոլորակային», իսկ հետո «միջաստղային»: Եթե մենք դառնանք միջմոլորակային, իսկ հետո միջաստղային, մեր քաղաքակրթությունը գոյություն կունենա միլիոնավոր տարիներ: Եթե ոչ, ապա գուցե ընդամենը մի քանի հարյուր տարի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Tesla-ի ու SpaceX-ի հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը հանդիսացող Իլոն Մասկը։
Նրա համոզմամբ՝ մարդկությունը պետք է պահպանի տեխնոլոգիական զարգացման տեմպը, քանի դեռ Մարսը չի դարձրել ինքնաբավ։ Դրա համար, ըստ նրա, շուրջ 20 տարի կպահանջվի։
Մասկը բազմիցս է ասել, որ ցանկանում է գաղութացնել Մարսը։ 2023թ․փետրվարին նա պնդել է, որ աշխարհում ամենածանր հրթիռը` Starship-ը, կարող է մարդկանց հասցնել Մարս մոտակա տասնամյակներում, իսկ սեպտեմբերին չի բացառել, որ 15 տարուց հնարավոր է ստեղծվի «զարգացող բազա»։
Ամերիկացի ձեռնարկատիրոջ համոզմամբ՝ Մարսի գաղութացման համար հիմք կծառայի հսկա Starship 3 հրթիռը, որը կունենա նոր սերնդի Raptor շարժիչ և դրա շնորհիվ հրթիռը կկարողանա մինչև 200 տոննա բեռ տեղափոխել։
Նոյեմբերին Մասկի SpaceX ընկերությունն իրականացրել է Starship տիեզերանավի և Super Heavy հրթիռի երկրորդ անհաջող արձակումը․ հրթիռը պայթել էր։
Մասկը չի բացառել, որ աշխարհի վերջը կարող է գալ, եթե արհեստական ինտելեկտը դուրս գա վերահսկողությունից․ դրա հավանականությունը նա գնահատել է 10-20 տոկոս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում