Բողոքի ակցիա ԱԳՆ-ի դիմաց՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների
Նմանատիպ
Հայաստանի ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Ակցիային մասնակցում են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգմավոր Տարոն Մարգարյանը, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը և այլ հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ:
Նշենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Բողոքի ակցիայի մասնակիցները Բուրիչից պահանջում են որպեսզի ԵԽԽՎ-ում կազմակերպվի քննարկում ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ և բանաձև ընդունվի, որով ՀՀ իշխանությունների առաջ պահանջ կդրվի ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
Բողոքի ակցիայի մասնակիցները Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին մատնանշել են, որ այս պահին Երևանի բանտերում են գտնվում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և «Իմնեմնինի» փոդքաստի վարողներ՝ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը, իսկ Բաքվի բանտերում՝ Արցախի ղեկավարությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում