Ֆեյսբուքում կառանձնացվի արհեստական ինտելեկտով ստեղծված բովանդակությունը
Նմանատիպ
Ֆեյսբուքի սեփականատեր Meta ընկերությունը նոր ներդիր կավելացնի, որ թույլ կտա առանձնացնել արհեստական ինտելեկտով ստեղծված բովանդակությունը։ Համապատասխան պիտակավորումը կարվի Meta-ին պատկանող հավելվածներում՝ Facebook-ում, Threads-ում և Instagram-ում։
«Ստեղծված է արհեստական ինտելեկտով» նշումը կատարել կկարողանան ինչպես օգտատերերը, այնպես էլ՝ Ընկերությունը, եթե նեյրոցանցի նշաններ հայտնաբերի։ Ավելի վաղ Meta-ն արգելել էր գեներացված մարդկանց օգնությամբ արված տեսանյութերը։ Քանի որ զգալիորեն ավելացել է նեյրոցանցերով ստեղծված բովանդակությունը, Ընկերությունը որոշել է վերանայել իր քաղաքականությունը։
Չցանկանալով մեղադրանքներ ստանալ խոսքի ազատության սահմանափակման առումով, Meta-ն որոշել է այդ ճանապարհով առանձնացնել արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը։ Արդեն իսկ ֆոտոռեալիստական լուսանկարներն առանձնացվում են նեյրոցանցերով ստեղծվածից, իսկ հետագայում կպիտակավորվեն նաև տեսա և աուդիոբովանդակությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում