Տարվա վերջին կանխատեսվում է կրիպտոարժույթի շուկայի կրկնակի աճ

Տարվա վերջին կանխատեսվում է կրիպտոարժույթի շուկայի կրկնակի աճ

Ripple ընկերության ղեկավար Բրեդ Գարլինգհաուսը հայտարարել է, որ 2024թ․ ավարտին  կրիպտոարժույթի շուկայական կապիտալիզացիան կարող է կրկնապատկվել։ Այդ մասին գրում է  The Block-ը՝ հղում անելով  CNBC-ին։ Համաձայն Coimarketcap-ի՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան ներկայումս կազմում է 2,59 տրիլիոն դոլար, իսկ կրկնապատկվելու դեպքում կհասնի 5 տրիլիոնի։

Անցած շաբաթ Ripple ընկերությունն ազդարարել էր այս տարվա վերջին սեփական ստեյբլքոինների՝ XRP Ledger-ի և Ethereum-ի թողարկման մասին։

Գարլիգհաուսը հույս է հայտնել, որ բիթքոինի՝ առաջարկի ավելացման սպասվող դանդաղումը և բիթքոինի ֆոնդային բորսաների թողարկումը, որոնք շուկայի համար «իրական» ինստիտուցիոնալ փողեր են բերել, դրականորեն կազդեն առաջին կրիպտոարժույթի կուրսի վրա։

Ապրիլին նախատեսվում է բիթքոինի չորրորդ հալվինգը , այսինքն՝ ամեն օրվա համար նախատեսված վարձատրության կրկնակի կրճատումը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գարլիգհաուսը լիահույս է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո կրիպտոարժույթների շուկան ավելի հստակ ու թափանցիկ իրավական բազա կունենա։ ԱՄՆ ներկայիս վարչակարգը, ըստ նրա, բացասաբար է վերաբերվում կրիպտոարժույթին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում