Թուրքիան հայտ է ներկայացրել՝ մասնակցելու միջազգային գիտական լուսնային կայանի ստեղծմանը

Թուրքիան հայտ է ներկայացրել՝ մասնակցելու միջազգային գիտական լուսնային կայանի ստեղծմանը

Թուրքիան հայտ է ներկայացրել՝ մասնակցելու միջազգային գիտական լուսնային կայանի ստեղծման նախագծին, որը ռուս-չինական համատեղ գաղափար է։

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի խոսքը, 2023թ․ վերջին «Ռոսկոսմոս»-ը հրավիրել էր Բրազիլիայի, Թուրքիայի և Հարավային Աֆրիկայի տիեզերական գործակալություններին՝ մասնակցելու ռուս-չինական լուսնային կայանի աշխատանքներին։

«Միջազգային լուսնային կայանի շրջանակում նախատեսվում է, որ այլ երկրներ ևս մասնակցություն կունենան։ Այսինքն՝ դա միայն ռուս-չինական կայան չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անատոլի Պետրուկովիչը։

Վերջինս նաև հայտնել է, որ ասիական տարածաշրջանի շատ երկրներ են հետաքրքրված այդ նախագծով։  Առաջիկա տարիներին, ըստ Պետրուկովիչի, համագործակցությունը ոչ մաին թղթի վրա կլինի, այլև՝ «երկաթի»։

Ապրիլի 2-ին հայտնի է դարձել, որ «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան պաշտոնապես հաստատել է ռուսական ուղեծրային կայանի սկզբնական նախագիծը։ Նոր կայանի առանցքային առանձնահատկություններից մեկը կլինի բաց մոդուլային ճարտարապետությունը։

Նոր ուղեծրային կայանը մշակում է «Էներգիա» հրթիռա-տիեզերական կորպորացիան։ Նախատեսվում է, որ նոր կայանը ուղեծրում կլինի մինչև 2031 թվականը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում