«Կրոկուսի» հրշեջ անձնակազմը փախել է ահաբեկչության ժամանակ՝ չփորձելով մարել հրդեհը
09/04/2024 13:27
Նմանատիպ
Մոսկվայի «Կրոկուսի» հրշեջ անձնակազմը փախել է ահաբեկչության ժամանակ՝ չփորձելով անգամ մարել հրդեհը։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Ողբերգության օրը դեպոյում պետք է գտնվեին առնվազն 15 աշխատակիցներ։ Հրշեջները պարտավոր էին դեպքի վայր ժամանել 3-5 րոպեի ընթացքում։ Նրանցից պահանջվում էր կոտրել դռները, տարհանել մարդկանց և սկսել կրակը մարել, սակայն նրանք պարզապես փախչել են՝ թողնելով մեքենան։
ՌԴ ՔԿ-ից նշում են, որ արդեն ձերբակալվել են «Կրոկուս Սիթի Հոլ»–ի հրդեհային անվտանգության պատասխանատուն և հակահրդեհային պաշտպանության համակարգերի սպասարկման ինժեները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում