Tesla-ն պատրաստվում է անօդաչու ռոբոտացված տաքսի ներկայացնել, չնայած Autopilot ռեժիմի հետ կապված դատական քաշքշուկին

Tesla-ն պատրաստվում է անօդաչու ռոբոտացված տաքսի ներկայացնել, չնայած Autopilot ռեժիմի հետ կապված դատական քաշքշուկին

Էլեկտրամոբիլային աշխարհի հսկան՝ Tesla-ն համաձայնվել է կարգավորել հայցը՝ կապված 2018թ․ տեղի ունեցած վթարի հետ, որի ժամանակ մահացել էր Apple ընկերության ինժեներ Ուոլտեր Խուանը։ Վերջինիս վարած՝ Autopilot ռեժիմով աշխատող  X մոդելի մեքենան բախվել էր ճանապարհային արգելքին ու վթարվել։

Ինչպես հաղորդում է BBC-ն, Ուոլտերի ընտանիքի կողմից հարուցված գործը պետք է քննվեր այս շաբաթ՝ Կալիֆոռնիայի Գերագույն դատարանում։

Թե ինչ պայմանով եմ համաձայնության եկել կողմերը, հայտնի չէ։ Միայն հաղորդվում է, որ դատավորը դեռ պետք է հավանություն տա գործարքին։

Մինչև կարգավորումը,  Tesla-ն պնդում էր, որ Ուոլտերը ճիշտ չի օգտագործել համակարգը, քանի որ նա վթարից կարճ ժամանակ առաջ վիդեոախաղ էր խաղում։

Ավելի վաղ Ընկերությունը Կալիֆոռնիայում մի քանի դատ էր շահել՝ պնդելով, որ վթարի ենթարկված վարորդները չեն հետևել հրահանգներին, այսինքն՝ բավարար ուշադիր չեն եղել համակարգը գործարկելու ընթացքում։

Անցած ուրբաթ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Ընկերությունը պլանավորում է օգոստոսին ներկայացնել անօդաչու ռոբոտացված տաքսի։

Ուշագրավ է այն, որ Ուլորտերի ընտանիքի կողմից  Tesla-ի նկատմամբ հարուցված գործը կարգավորվում է այն ժամանակ, երբ Ընկերությունը պայքարում է վաճառքների կրճատման դեմ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Tesla-ի մատակարարումները կտրուկ նվազել են այս տարվա առաջին եռամսյակում՝ այն բանից հետո, երբ Ընկերության եվորպական գործարանում հրդեհ բռնկվեց։

Էլեկտրամոբիլային հսկան բազմիցս է վերանայել գները՝ մրցակցությանը դիմանալու համար։ Tesla-ի բաժնետոմսերը տարեսկզբից գրեթե եռակի արժեզրկվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում