Հարավային Կորեան հավակնում է առաջատար դառնալ արհեստական բանականության չիպերի արտադրության ոլորտում

Հարավային Կորեան հավակնում է առաջատար  դառնալ արհեստական բանականության չիպերի արտադրության ոլորտում

Հարավային Կորեայի նախագահ Յուն Յոլն այսօր հայտարարել է, որ իր երկիրը կներդնի ևս 9,5 տրիլիոն վոն (շուրջ 7 մլրդ դոլար)  արհեստական բանականության մեջ օգտագործվող չիպերի ոլորտում առաջատարի դիրքը պահելու համար։ Այդ մասին հաղորդում է  Reuters գործակալությունը։

Նշվում է, որ ոլորտին հատկացվելիք գումարից 1,4 տրիլիոնը կտրամադրվի արհեստական ինտելեկտի չիպերի  արտադրությամբ  զբաղվող կազմակերպություններին։

Հարավային Կորեայի արտահանման հիմնական ուղղությունը միկրոսխեմաներն են։ Վերջին 21 ամսվա ընթացում չիպերի արտահանումից երկիրը ստացել է 11,7 մլրդ դոլար։ Արտահանման ծավալի 1/5 մասը կազմել են միկրոսխեմաները։

«Ներկայիս մրցակցությունը կիսահաղորդիչների արտադրության ոլորտում, ըստ էության, արդյունաբերական պատերազմ է, որը տոտալ բնույթ է կրում»,-աղբյուրի փոխանցմամբ՝ այդ մասին Յուանն ասել է չիպերի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների ու քաղաքագետների հետ այսօր ունեցած հանդիպմանը։

Մեծացնելով կիսահաղորդիչների արտադրության ոլորտում արվող ներդրումները՝ Հարավային Կորեայի իշխանությունները պլանավորում են ընդլայնել նաև այս ոլորտում արվող հետազոտություններն ու մշակումները՝ այդ թվում  արհեստական նեյրոնային պրոցեսորների մշակումը։

«ՀարավայիՆ Կորեան իր առջև նպատակ է դրել՝ հայտնվելու արհեստական ինտելեկտի ոլորտում օգտագործվող տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող երկրների առաջատար եռյակում։ Համաշխարհային շուկայում համակարգային կիսահաղորդիչների շուրջ 10 տոկոսը մենք ենք ապահովում։ Ճիշտ այնպես, ինչպես վեջին 30 տարում հիշողության չիպերի արտադրությամբ ենք  ունեցել գերիշխող դիրք աշխարհում, այնպես էլ առաջիկա 30 տարում պետք է առաջատար լինենք արհեստական բանականության չիպերով»,-հայտարարել է Հարավային Կորեայի նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում