Ռուսաստանը ցանկանում է Մարսի վրա ուսումնասիրությունները շարունակել չինացի գործընկերների հետ

Ռուսաստանը ցանկանում է Մարսի վրա ուսումնասիրությունները շարունակել չինացի գործընկերների հետ

Ռուսաստանը չինացի գործընկերների հետ քննարկում է Մարսի վրա համատեղ ուսումնասիրությունների հեռանկարը։ Այդ մասին, ТАСС գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտական ղեկավար Լեվ Զելենին։

«Մենք մտածում են շարունակել Մարսի ուսումնասիրությունները մեր չինացի գործընկերների հետ, որոնց հետ, ի դեպ, բավականին հաջող համագործակցում ենք Լուսնի հետ կապված հետազոտություններում»,-ասել է Զելենին։

2023թ․ փետրվարին հայտնի է դարձել, որ չինական «Չժուժուն» մարսագնացը մի քանի ամիս չի տեղաշարժվել։ «Չժուժուն»-ը մտնում էր «Տյանվեն»-ի կազմի մեջ, որը Մարս էր ուղարկվել 2020թ․։ 2021թ․ փետրվարին այն դուրս է եկել Երկրի ուղեծիր։ 2022թ․ մարտին սարքը «քնած ռեժիմի» է անցել, քանի որ հյուսիսային կիսագնդում ձմեռ էր։ Այդ ռեժիմից այն պետք է դուրս գար նույն տարվա դեկտեմբերին, բայց առայժմ որևէ նորություն «Չժուժուն»-ից չկա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում