Ջեյմս Ուորլիքը խաղաղության հասնելու հույսեր է փայփայում

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ Փարիզում կայանալիք նախագահների հանդիպումը դրականորեն կազդի կողմերի դիրքորոշումների վրա՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Այս մասին ամերիկացի դիվանագետը հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում:
Ջեյմս Ուորլիքն ընգծել է նաև, որ արդեն գտնվում է Փարիզում ՝ մասնակցելու բանակցային գործընթացին:

«Ես արդեն Փարիզում եմ: Նախագահ Օլանդը հանդիպումներ կունենա նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ: Հուսով եմ, որ դրանք մեզ խաղաղության կմոտեցնեն», – նշել է դիվանագետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում