Պաղեստինը դիմել է ՄԱԿ լիիրավ անդամ դառնալու համար
09/04/2024 22:01
Նմանատիպ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ին միանալու Պաղեստինի դիմումը կփոխանցի նոր անդամների ընդունման կոմիտեին: Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Մալթայի մշտական ներկայացուցիչ Վանեսա Ֆրեյզերը, ով նախագահում է Անվտանգության խորհուրդը։
Նրա խոսքով՝ ընդառաջ գնալով Պաղեստինի խնդրանքին ՄԱԿ անդամության իր դիմումը քննարկելու վերաբերյալ, ԱԽ-ն համաձայնել է այսօր՝ ապրիլի 8-ին, բաց նիստ անցկացնել՝ Պաղեստինի նամակը պաշտոնապես հանձնելու նոր անդամների ընդունման կոմիտեին։
Ըստ Ֆրեյզերի՝ հանձնաժողովը ապրիլի ընթացքում կքննարկի նամակը։
Նա միաժամանակ հավելել է, որ ՄԱԿ ԱԽ-ի յուրաքանչյուր անդամ կարող է ցանկացած պահի որոշել անդամակցության վերաբերյալ բանաձև ներկայացնել դրա քվեարկության համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում