Թուրքիայի ու Ռուսաստանի առևտրի ծավալները կտրուկ նվազել են

Թուրքիայի ու Ռուսաստանի առևտրի ծավալները կտրուկ նվազել են

Ռուսաստանի հետ Թուրքիայի առևտրի ծավալները զգալիորեն նվազել են ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների կողմից ընդլայնվող պատժամիջոցների համատեքստում։

Այդ մասին հայտնել է «Bloomberg»-ը, որը թեմայի շուրջ զրուցել է Թուրքիայի մեքենաշինական  միության ղեկավար  Քութլու Կարավելիօղլու հետ։

«Կորպորատիվ սարքավորումների ոչ մի լուրջ արտադրող չի կարողանա պահպանել իր նախկին հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ՝ բանկային համակարգի և մատակարարման շղթաների վրա աճող ճնշման պայմաններում», – նշել է նա:

Նրա կանխատեսմամբ՝ 2024 թվականին Թուրքիայից Ռուսաստանի Դաշնություն ինժեներական սարքավորումների վաճառքը կարող է նվազել 1 միլիարդ դոլարով։

Աղբյուրը շեշտում է, որ  Թուրքիայի առևտրի նախարարության նախնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի հետ առևտուրը տարեկան կտրվածքով նվազել է 33.7%-ով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում