Տավուշում սահմանազատումը չի երաշխավորում, որ Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա․ Փաշինյան

Տավուշում սահմանազատումը չի երաշխավորում, որ Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա․ Փաշինյան

Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի ու Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատվածներից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին,  ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այդ հատվածներում սահմանազատումը չի երաշխավորելու անվտանգություն, բայց հրաժարումը երաշխավորելու է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում:

«Սա պետք է չեզոքացնենք»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա չի երաշխավորելու նաև, որ Հայաստանի տարածքի վրա հարձակում չի լինելու:

«Բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ու սա պետք է չեզոքացնենք»,- նշեց նա:

Ըստ Փաշինյանի՝ Տավուշում սահմանազատումը չի երաշխավորելու նաև, որ Ադրբեջանը կվերադարձնի մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները:

«Բայց նշված հատվածում սահմանազատումն իրականացնելուց հրաժարումը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքը, ու սա պետք է չեզոքացնենք»,- հայտարարեց Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում