Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Հայ Առաքելական եկեղեցու հասցեին մեղադրանքներ է հնչեցրել

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Հայ Առաքելական եկեղեցու հասցեին մեղադրանքներ է հնչեցրել

Այս տարվա վերջին Բաքվում կկայանա կրոնական առաջնորդների հանդիպում։ Մինչ այդ քննարկվելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանդիպմանը հրավիրելու հարցը։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, սյս մասին հայտարարել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, շեյխուլիսլամ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն։

«Ժամանակին ես հայոց կաթողիկոսին հրավիրել եմ Ադրբեջան, նա եկել և մասնակցել է կրոնական կոնֆերանսի։ Այսօր Հայ եկեղեցին՝ իրենց կաթողիկոսի գլխավորությամբ, աշխարհով մեկ ռևանշիզմ է քարոզում։ Նրանք մինչ օրս համաձայն չեն, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է», – նշել է Փաշազադեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում