Կարլ 3-րդի պատկերով նոր թղթադրամներն Անգլիայում շրջանառության մեջ կդրվեն հունիսի 5-ից

Կարլ 3-րդի պատկերով նոր թղթադրամներն Անգլիայում շրջանառության մեջ կդրվեն հունիսի 5-ից

Անգլիական բանկի ներկայացուցիչները երեկ՝ ապրիլի 9-ին, Մեծ Բրիտանիայի թագավոր Կարլ 3-րդին են ներկայացրել իր պատկերով նոր թղթադրամները, որոնք շրջանառության մեջ կդրվեն 2024թ․ հունիսի 5-ից։

Էնդրյու Բեյլին՝ Անգլիական բանկի ղեկավարն ու գլխավոր հաշվապահ, բանկային գործի հարցերով գործադիր տնօրեն Սառա Ջոնը թագավորին են ներկայացրել միապետի պատկերով նոր թղթադրամները»,-ասված է Բանկի թվիթերյան էջում արված գրառման մեջ։

Ավելի վաղ՝ փետրվարի 21-ին, Անգլիական բանկը հաղորդել էր, որ Կարլ 3-րդի պատկերով նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2024թ․ հունիսի 5-ից։ Նշվում էր, որ թագավորի դիմանկարը կլինի բոլոր չորս տեսակի թղթադրամների վրա ((£5, £10, £20,  £50): Միևնույն ժամանակ, դիզայնը մնալու էր անփոփոխ։ Բացի այդ, հաղորդվել էր, որ շրջանառության մեջ շարունակելու են մնալ նաև Եղիսաբեթ 2-րդի պատկերով թղթադրամները։

2023թ․ փետրվարի 2-ին հաղորդվել էր, որ հանրապետականների կոչով Ավստրալիայում շրջանառությունից հանում են Եղիսաբեթ 2-րդի պատկերով թղթադրամները։ Ավստրալական նոր՝ 5 դոլարանոց թղթադրամների վրա տեղադրել էին այդ երկրի մշակույթի ու պատմության մեջ նշանակալի դեր ունեցած ավստրալացիների դիմանկարները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում