ԱՄՆ-ն նոր գործիքներ է փորձում ձեռք բերել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար

ԱՄՆ-ն նոր գործիքներ է փորձում ձեռք բերել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար

ԱՄՆ-ն մտադիր է խստացնել կրիպտոարժույթի միջոցով տնտեսական պատժամիջոցները շրջանցելու դեմ ուղղված պայքարը։ Ինչպես հայտնում է  ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ ֆինանսների փոխնախխարար Ադեվալե Ադեեմոն՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատում լսումներից առաջ։

Ամերիկացի պաշտոնյան դիմել է օրենսդիրներին՝ խնդրելով դիտարկել ԱՄՆ ֆինանսների նախարարության առաջարկները, որոնք վերաբերում են գործող օրենսդրությունը՝ պատժամիջոցներից խուսափելու և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում խստացնելուն։

Այդ առաջարկները ներառում են «երկրորդային պատժամիջոցների գործիքի ներդրումը, որը թիրախավորում է թվային ակտիվների օտարերկրյա մատակարարներին, որոնք նպաստում են ապօրինի ֆինանսավորմանը»:

Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն արդեն իրավասու է թղթակցային հաշիվների բացումն արգելել այն օտարերկրյա կազմակերպություններին, որոնք աշխատել են պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների հետ։ Այդ քայլը, ըստ նրա, թույլ է տվել ԱՄՆ-ին դադարեցնել «ապօրինի ֆինանսական հոսքերը դեպի Ռուսաստան, Իրան և Հյուսիսային Կորեա»:

Ամերիկացի պաշտոնյան նաև նշել է, որ արտասահմանյան կրիպտոարժույթների բորսաները չունեն թղթակցային հաշիվներ, ուստի ֆինանսների նախարարությանը նոր գործիքներ են անհրաժեշտ։

Նրա համոզմամբ՝ Ռուսաստանն ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար սկսել է օգտագործել կրիպտոարժույթ, որն ապահովված է ավանդական արժեքավոր ակտիվներով, ինչպիսիք են ոսկին, նավթը և այլն:

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում