Apple-ը շեշտակի մեծացրել է Հնդկաստանում թողարկվող iPhone-ների թիվը

Apple-ը շեշտակի մեծացրել է Հնդկաստանում թողարկվող iPhone-ների թիվը

Apple ընկերությունը 2023-24 ֆինանսական տարում (այն ավարտվել է մարտի 31-ին) զգալիորեն մեծացրել է Հնդկաստանում թողարկվող iPhone հեռախոսների թիվը՝ արտադրությունը հասցնելով 14 մլրդ դոլարի։ Այդ մասին հաղորդում է  Bloomberg գործակալությունը։

2022-23 ֆինանսական տարում Apple գաջեթների արտադրությունը հնդկական ձեռնարկություններում կազմել է 6 մլրդ դրամ։

Համաձայն լրատվամիջոցի տեղեկությունների՝ անցած ֆինանսական տարում iPhone-ների շուրջ 14 տոկոսն Apple ընկերությունը կազմակերպել է Հնդկաստանում, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 2021-ին, ընդամենը 1 տոկոսն էր Հնդկաստանում արտադրվում։

Կտրուկ փոփոխություն եղավ այն բանից հետո, երբ  Apple-ը պայմանագրեր կնքեց Foxconn Technology Group-ի և Pegatro ընկերության հետ, ինչպես նաև Չինաստանից Հնդկաստան տեղափոխեց սմարթֆոնների հավաքման կետերի մի մասը։

Apple-ն արդեն մի քանի տարի է, ինչ Հնդկաստանում զարգացնում է արտադրությունը։ 2017 թվականից այնտեղ է հավաքվել առաջին սերնդի iPhone SE-ն, հետո 2020թ․ Wistron ընկերության հետ համագործակցությամբ Բանգարոլից ոչ հեռու՝ Նարսապուրում, սկսվել է երկրորդ սենդի սմարթֆոնի՝ iPhone SE 2020-ի հավաքումը։ Կանխատեսվում է, որ 2025-ին Apple-ը Հնդկաստանում կհավաքի թողարկվող iPhone-ների 1/4 մասը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում