Ripple-ը հայտարարել է մինչև 2024թ․ ավարտը սեփական կրիպտոարժույթը թողարկելու մասին
Նմանատիպ
Ripple-ը հայտարարել է մինչև 2024թ․ ավարտն իր սեփական կայուն կրիպտոարժույթը (սթեյբլքոյն) թողարկելու մասին: Այդ մասին հաղորդում է The Block-ը։
Ըստ աղբյուրի՝ սթեյբլքոյնը 100 տոկոսով ապահովված կլինի դոլարային դեպոզիտներով, իսկ աուդիտը կիրականացնի «կողմնակի հաշվապահական ընկերություն»։
Սկզբնական շրջանում կրիպտոարժույթը հասանելի կլինի միայն XRP Ledger և Ethereum ցանցերում։ Նրա իրացման համար կօգտագործվեն ֆունցիոնալ XRPL-ն ու տոկենների ստանդարտ ERC20-ը։
Ընկերությունը նաև հայտարարել է այլ բլոկչեյններով սթեյբլքոյնին առաջ մղելու պլանների մասին։
Ripple-ի ներկայացուցիչներն ակնկալում են, որ նոր տոկենը լիովին կարող է մրցակցել USDT-ի և USDC-ի հետ։
Ընկերության համոզմամբ՝ այդ քայլն ընդլայնելու է Ripple-ի հնարավորությունները և՛ ինստիտուցիոնալ, և՛DeFi միջավայրներում՝ դիվերսիֆիկացնելով օգտագործման դեպքերը և բարելավելով վճարային ենթակառուցվածքը։
Ripple-ի գործադիր տնօրեն Բրեդ Գարլինգհաուսը, մատնանշելով ոլորտում ընկերության տարիների փորձը, կարևորել է նրա «կարգավորիչ ազդեցությունը»։
Circle-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, USDC-ի համաթողարկող Ջերեմի Ալլերը ողջունել է Ripple-ի նախաձեռնությունը՝ այն անվանելով «վճռական քայլ»։
Սթեյբլքոյնների առաջարկը շուկայում շարունակում է աճել․ ըստ աղբյուրի՝ նրանց ընդհանուր կապիտալիզացիան հասել է 155,5 մլրդ դոլարի։
Սեփական սթեյբլքոյնի անունը Ընկերությունը դեռ չի որոշել։
2024թ․ ապրիլի դրությամբ ամենահայտնի սթեյբլքոյնը և երրորդը՝ արժողությամբ (բիթկոյինից ու Ethereum-ից հետո) հանդիսանում է USDT՝ շուրջ 105 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացիայով։ Տարածված ու հայտնի սթեյբլքոյններից են նաև USDC-ն և DAI-ն, որոնց կապիտալիզացիան կազմում է համապատասխանաբար՝ 32 մլրդ դոլար և 4,9 մլրդ դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում