Ripple-ը հայտարարել է մինչև  2024թ․ ավարտը սեփական կրիպտոարժույթը թողարկելու մասին

Ripple-ը հայտարարել է մինչև  2024թ․ ավարտը սեփական կրիպտոարժույթը թողարկելու մասին

Ripple-ը հայտարարել է մինչև  2024թ․ ավարտն իր սեփական կայուն կրիպտոարժույթը (սթեյբլքոյն) թողարկելու մասին: Այդ մասին հաղորդում է The Block-ը։

Ըստ աղբյուրի՝ սթեյբլքոյնը 100 տոկոսով ապահովված կլինի դոլարային դեպոզիտներով, իսկ աուդիտը կիրականացնի «կողմնակի հաշվապահական ընկերություն»։

Սկզբնական շրջանում կրիպտոարժույթը հասանելի կլինի միայն XRP Ledger և Ethereum ցանցերում։ Նրա իրացման համար կօգտագործվեն ֆունցիոնալ XRPL-ն ու տոկենների ստանդարտ ERC20-ը։

Ընկերությունը նաև հայտարարել է այլ բլոկչեյններով սթեյբլքոյնին առաջ մղելու պլանների մասին։

Ripple-ի ներկայացուցիչներն ակնկալում են, որ նոր տոկենը լիովին կարող է մրցակցել USDT-ի և USDC-ի հետ։

Ընկերության համոզմամբ՝ այդ քայլն ընդլայնելու է Ripple-ի հնարավորությունները և՛ ինստիտուցիոնալ, և՛DeFi միջավայրներում՝ դիվերսիֆիկացնելով օգտագործման դեպքերը և բարելավելով  վճարային ենթակառուցվածքը։

Ripple-ի գործադիր տնօրեն Բրեդ Գարլինգհաուսը, մատնանշելով ոլորտում ընկերության տարիների փորձը, կարևորել է նրա «կարգավորիչ ազդեցությունը»։

Circle-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, USDC-ի համաթողարկող Ջերեմի Ալլերը ողջունել է Ripple-ի նախաձեռնությունը՝ այն անվանելով «վճռական քայլ»։

Սթեյբլքոյնների առաջարկը շուկայում շարունակում է աճել․ ըստ աղբյուրի՝ նրանց ընդհանուր կապիտալիզացիան հասել է 155,5 մլրդ դոլարի։

Սեփական սթեյբլքոյնի անունը Ընկերությունը դեռ չի որոշել։

2024թ․ ապրիլի դրությամբ ամենահայտնի սթեյբլքոյնը  և երրորդը՝ արժողությամբ (բիթկոյինից ու Ethereum-ից հետո) հանդիսանում է USDT՝ շուրջ 105 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացիայով։ Տարածված ու հայտնի սթեյբլքոյններից են նաև USDC-ն և DAI-ն, որոնց կապիտալիզացիան կազմում է համապատասխանաբար՝ 32 մլրդ դոլար և 4,9 մլրդ դոլար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում