Ռուսաստանում ստեղծել են արբանյակային կապը գրոհներից պաշտպանող ապարատածրագրային համակարգ
11/04/2024 18:24
Նմանատիպ
Ռուսաստանի արբանյակային կապի պետական օպերատոր «Կոսմիչեսկայա սվյազ»-ը հաջողությամբ ավարտել է ռուսական արբանյակային կապն արտաքին հարձակումներից պաշտպանող ապարատածրագրային համակարգի մշակումը։ Այդ մասին, ըստ ТАСС գործակալության, հայտնել է «Կոսմիչեսկայա սվյազ»-ի տնօրեն Ալեքսեյ Վոլինը։
Վերջինս ընդգծել է, որ ոչ մի փորձ՝ խափանելու ռուսական արբանյակային կապերի աշխատանքը, հաջողության չի հասել։ «Մանրամասներ դրա հետ կապված չեմ կարող հաղորդել։ Ինչո՞ւ հուշումներ տանք այն մարդկանց, ովքեր մեր վատն են ցանկանում»,-ասել է Վոլինը։
Վոլինը 2023թ․ հայտնել էր, որ Ընկերությունը մշտապես արձանագրում է կոնկրետ տարածքից ռուսական արբնյակներից ստացվող ազդանշանները խլացնելու փորձեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում