Իսրայելի հետ առևտուրը դավաճանություն է Պաղեստինի հանդեպ․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդ
Նմանատիպ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Օզգյուր Օզելը լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձել է Հաթայ նահանգում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին և Թուրքիայից Իսրայել որոշ ապրանքների սահմանափակման որոշմանը։
Ըստ Օզելի՝ Հաթայում անօրինական վիճակ է տիրում՝ այնտեղ մահացած մարդկանց անուններով քվեարկություն է կատարվել։ Այդ ամենի վերաբերյալ կպատրաստվի թղթապանակ և կներկայացվի Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդ։
Քաղաքական գործիչը նշել է, որ Հաթայի ընտրությունները կչեղարկվեն և կրկին կանցկացվեն հունիսի 2-ին։
Անդրադառնալով Թուրքիայի կողմից 54 անուն ապրանքների արտահանումն Իսրայել սահմանափակելու մասին որոշմանը՝ Օզելը նշել է, որ այդ մասին բազմիցս խոսել է Ռամադանի իֆթարի ժամանակ, բայց ոչ ոք չի լսել։
«Մեկ անգամ ևս ասում ենք, որ արված քայլը փոքր, բայց կարևոր քայլ է։ Իսրայելի հետ առևտուրը դավաճանություն է Պաղեստինի նկատմամբ»,-նշել է Օզելը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում